
«Մի մոռացեք, որ 2018–ին գնացել եք մեկի հետևից, ում անունը ընկալվել է որպես ավանտյուրիզմի ու ստի հոմանիշ»․ Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համազգային ընդվզումը պետք է ունենա ձնագնդի էֆեկտ՝ հանգեցնելով մեր ինքնամաքրմանը։
Անձերի հարցն այժմ երկրորդական է։ Այն կլուծվի իր հերթին։ Մի մոռացեք, որ 2018–ին գնացել եք մեկի հետևից, ում անունը հասարակության բացարձակ մեծամասնության կողմից ընկալվել է որպես ավանտյուրիզմի ու ստի հոմանիշ»։