
Հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը

Ապրիլի 19-ին Շիրազի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գևորգ Հ.-ն: Գ.Հ.-ն 2021 թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Գևորգ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: