
ԱՄՆ-ը հրաժարվում է հակաարբանյակային զենքի փորձարկումներից. Հարիս

ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնում չանցկացնել հակաարբանյակային զենքի փորձարկումներ եւ մյուս երկրներին կոչ է անում մինանալու իրեն: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Քամալա Հարիսը՝ Կալիֆոռնայի նահանգի Վանդենբերգում ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմակայանում: Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ այսօրվանից Միացյալ Նահանգները պարտավորվում է չանցկացնել հակաարբանյակային հրթիռների ավերիչ փորձարկումներ: Պարզ ասած, այդ փորձարկումները վտանգավոր են, եւ մեք չենք իրականացնի դրանք»,- ասել է նա: «ԱՄՆ-ի անունից ես բոլոր երկրներին կոչ եմ անում միանալու, կարեւոր չէ, թե երկիրը տիեզարական տերություն է թե ոչ: (…) Մենք կարծում ենք, որ դա օգտակար կլինի բոլորի համար»,- հավելել է Հարիսը: ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքով՝ երկիրը «կաշխատի այլ երկրների հետ, որպեսզի դա սահամանվի որպես պատասխանատու գործելակերպի նոր նորմա տիեզերքում»:
Ինչպես նշել է CNBC հեուստաալիքը, վերջին անգամ Միացյալ Նահանգները հակաարբանյակային զենքի փորձարկումներ է կատարել 2008 թվաանին SM-3 զենիթային հրթիռով խոցելով շարքից դուրս եկած ամերիկյան հետախուզական արբանյակը: Նման թեստեր են իրականացրել նաեւ Չինաստանը, Ռուսաստանը եւ Հնդկաստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: