
ԱՄՆ-ի ավիակրների հարավածային խումբը և Ճապոնիայի զինված ուժերն անցկացրել են 10-օրյա վարժանքներ

ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերի հարվածային խումբը՝ Abraham Lincoln ատոմային ավիակրի գլխավորությամբ Ճապոնիայի զինված ուժերի հետ 10 օրվա ընթացքում լայնընդգրկուն զինավարժանքներ է անցկացրել Արեւելաչինական եւ Ճապոնական ծովերում:
Դրանք ավարտվել են ապրիլի 17-ին, ապրիլի 19-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ «Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ցուցադրեցին, որ պահպանում են փոխգործակցության գերազանց մակարդակ եւ կարող են կանխել մեր տարածաշրջանում իրադրության միակողմանի ուժային փոփոխության փորձերը»,- հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարը:
Նա հայտնել է, որ ճապոնական կողմից զինավարժանքներին մասնակցել են հրթիռային էսկադրային ականակիրներ, ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ, ինչպես նաեւ շարժունակ ամֆիբիական ուժեր, որոնք ստեղծված են ամերիկյան ծովային հետեւակի օրինակով՝ առանձին կղզիների պաշտպանության համար: Զինավարժանքները, ապրիլի 19-ին նշում է Kyodo լրատվական գործակալությունը, կոչված էին զսպիչ ներգործություն ունենալու Չինաստանի ռազմական ակտիվության, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի վրա, որը վերսկսել է բալիստիկ հրթիռների փորձարկումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: