Փաշինյանի մանիպուլյացիաները՝ Արցախի հարցով բանակցային գործընթացում

Նիկոլ Փաշինյանը, ով արցախյան բանակցությունների ողջ էությունը այդպես էլ չհասկացավ ու դրանք սկսեց սեփական կետից, պարբերաբար հրապարակ է նետում մինչև 2018թ․ բանակցային գործընթացը խեղաթյուրող թեզեր, շահարկում է բանակցային գործընթացն ու նախկիններին մեղադրում հողեր հանձնելու պայմանավորվածությունների մեջ: Դրանք, ըստ էության, արդարանալու և սեփական սխալներն ու որոշումներն արդարացնելու անհույս փորձեր են:

Փաշինյանը փորձում էր պատերազմի մեղքը բարդել նախկին բանակցողի՝ Սերժ Սարգսյանի վրա, պատճառաբանելով, թե նախորդ բանակցողի ստացած արդյունքը կրկին լինելու էր պատերազմը: Իսկ պատերազմի անխուսափելիությունն առավել համոզիչ դարձնելու համար նա մեջբերեց Սերժ Սարգսյանի նախկինում արված ելույթից հատվածներ ու եկավ եզրակացության, որ պատերազմի համար մեղավոր են նախկինները:

ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող և բանակցությունները ձախողած բանակցողի և նրա մանիպուլյացիոն գործողությունները ևս մեկ անգամ արձանագրելու համար՝ կրկին ստիպված ենք ներկայացնել, թե ինչպես է իրականում ընթացել բանակցային ամբողջ գործընթացը՝ սկսած 1992 թվականից, և ինչ փաստաթղթեր են եղել բանակցային սեղանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս