Բաժիններ՝

Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Զելենսկու պատկերով մետաղադրամների շարք

Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամների շարքը։ Այս մասին հաղորդագրություն է տեղադրված խանութի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մեկ մետաղադրամի արժեքը 100 դոլար է։ Դիմերեսին պատկերված է Զելենսկին, դարձերեսին՝ Ուկրաինայի քարտեզը՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի հետ միասին:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մետաղադրամի թողարկումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ամերիկյան մասնաճյուղին՝ Կիևին մարդասիրական օգնության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930