ՊՆ-ին ամրակցված 71 անունը գույքը վաճառում են, որ զենք գնեն (ցանկ)

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը բանակի արդիականացման և բանակը վերազինելու համար որոշել է վաճառել կամ օտարել Պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքը։

Ըստ ընդունված որոշման՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և նախարարության կողմից փաստացի տնօրինվող այդ անշարժ գույքերն օտարվելու են նախարարության կարիքների բավարարման, հիմնականում՝ ժամանակակից սպառազինության գնման և նախարարության նյութատեխնիկական մեծ կորուստները լրացնելու նպատակով։

Որոշում է կայացվել գույքերն օտարել, որովհետև, ըստ որոշման, տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլ, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։

Օտարվող գույքերի ցանկը՝ ստորև․

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930