ԱՄՆ-ը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հասնել ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման. Reuters
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խրհրդի մախանիզմի միջոցով ձգտում է հասնելու ԿԺԴՀ-ի դեմ նոր սահմանափակիչ միջոցների՝ նրա հրթիռային արձակումների պատճառով, ներառյալ այդ երկիր նավթի արտահանման կիսով չափ կրճատումը: Ապրիլի 13-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր մոտ առկա բանաձեւի նախագիծը։
Գործակալության տվյալներով՝ նախագիծն այս շաբաթ տարածվել է Անվտանգության խորհրդի 15 անդամ – երկրների մեջ: Փաստաղթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը նաեւ կոչ է անում արգելելու ծխախոտի արտադրանքի արտահանումը ԿԺԴՀ եւ պատժամիջոցներ սահմանելու այդ երկրի հետ կապված հաքերական խմբավորման դեմ, որը հայտնի է որպես Lazarus:
Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մարտի վերջին հայտնել է, որ ԿԺԴՀ-ն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի անմիջական հրամանով փորձարկել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Հյուսիսկորեական կողմի տվյալներով՝ այն թռել է շուրջ 1 090 կիլոմետր, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 6 248 կիլոմետր: Դրանից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի ամրապնդման քննարկում առաջարկելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: