
Փաշինյանը Ղալումյանի ծննդյան տարեդարձին վատացել է․ hraparak.am

Այսօր Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի ծննդյան օրն է: Նա 48 տարեկան է դառնում: Մեզ պատմեցին, որ ծննդյան տարեդարձը Ղալումյանը նշում է իր ընտանիքին պատկանող ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Այս մասին գրում է hraparak.am-ը։
Միջոցառմանը ներկա է նաև Փաշինյանն իր տիկնոջ հետ: Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է խմել, որ վատացել է: Փաշինյանին օգնության են հասել բժիշկները: Մեր տեղեկություններով, խնջույքը դեռ չի ավարտվել` շարունակվում է: