
Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է
Ապրիլի 6-ին, ժամը 05.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթներ:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:
24-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։