
Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման հարցը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Հուլուսի Աքարն ընդգծել է Մարիուպոլ քաղաքից և Ուկրաինայի այլ բնակավայրերից խաղաղ բնակչության արագ և անվտանգ տարհանման կարևորությունը՝ ինչպես ծովով, այնպես էլ ցամաքով։
Աքարը նշել է անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը՝ դիվանագիտական կարգավորմանը նպաստելու և հետագա արյունահեղությունը կանխելու համար։
Թուրք նախարարը վստահեցրել է, որ Անկարան պատրաստ է անել հնարավորը Ուկրաինա մարդասիրական օգնություն հասցնելու համար։