Լեհաստանը համաձայնագիր է ստորագրել ամերիկյան 250 Abrams տանկերի մատակարարման շուրջ
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը պարտավորագիր է ստորագրել 250 ամերիկյան Abrams տանկերի գնման շուրջ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ավելի վաղ Լեհաստանին Abrams տանկեր վաճառելու համաձայնություն էին տվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ Կոնգրեսը:
Պարտավորագիրը նախատեսում է M1A2 SEPv3 նորագույն վերափոխակներով 250 Abrams տանկերի մատակարարում Լեհաստանին: Բացի 250 մարտական մեքենաներից, Լեհաստանը ստորագրած պարտավորագրի շրջանակներում կգնի լոգիստական եւ ուսումնական փաթեթներ, մասնավորապես, մարզասարքեր՝ տանկի անձնակազմի համար:
Ընդհանուր գումարը, որը հատկացվել է տանկերի գնման ծրագրին, կազմում է մոտավորապես 6 միլիարդ դոլար: Լեհ զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին, որ դա լինելու է սպառազինությունների ամենախոշոր գնումը Լեհաստանի զորքերի պատմության մեջ: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը չի թաքցնում, որ Abrams տանկերը կտեղաբաշխվեն երկրի արեւելյան մասում, առաջին հերթին 18-րդ մեխանիզացված դիվիզիզայում եւ 1-ին տանկային բրիգադում: