
Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը 77 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն, առաջին անգամ խոսել է իր հաղթանակից՝ մեկնաբանելով այն ինստագրամի իր էջում։
«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո՝ ստացվեց։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգին, ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»,- գրել է Մալխաս Ամոյանը։