
Գերեզմանատանը հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Նուբարաշենի խճուղու գերեզմանատնից բերման է ենթարկվել 21-ամյա Մոնթե Մ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Մոնթե Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: