«Հայաստանի թուլացում ու հեղինակազրկում». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի թուլացում ու հեղինակազրկում: Այս նպատակից նիկոլը գեթ մեկ քայլ անգամ չի խեղվել: Նպատակը քողարկվում է մեկ անավարտ պատերազմի, մեկ խաղաղության կեղծիքներով: Այդ բառախաղերի ետևում իրական կերուստներն են ցավը ու դավաճանությունը:

Հայ հասարակությանն այդպես էլ չեն բացատրում ` օրինակ, խաղաղության, թե անավարտ պատերազմի դրսևորում է հայ գերիների տանջամահ անելը, բանավոր հրամանով հայկական հողը զիջելը, արցախահայության ոչնչացման սպառնալիքը:

Այս իրավիճակին նաև նպաստում են պետական ապարատի գործառութային քայքայումը: Իրավապահ մարմինները չեն կարողանում զսպել հանցագործությունների օրեցօր աճող տեմպը և վատթարացող ազգային սպառնալիքները, սակայն բարձր կոմպետենտությամբ շարունակում են Հայաստանի տարբեր մարզերում ուժային ռեսուրսով պաշտոնների նշանակել խմբակի ներկայացուցիչներին:

Ուղղակի շատ բարձր ու անհամաչափ թանկ գին ենք վճարել նիկոլանմանների ու նմացած դավաճանների իրական դեմքերը բացահայտելու համար: Եթե մենք իրապես խոհեմ ու ազգակենտրոն, զգոն ու սթափ հասարակություն լինեինք մեր վճարած գինն ավելի ցածր կլիներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031