Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։

Երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին տեղերում խնդիրների արագ ու արդյունավետ լուծման ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031