«Մեզ խաղաղություն են քարոզում երկրի ներսում, և նույն ժամանակ հայության գոյության սահմաններում ամեն օր ու ժամ հակառակորդը առաջանում է»․ Հարություն Բերբերյան

Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, «Խաղաղություն թե Էֆթանազիա

Մեզ խաղաղություն են քարոզում երկրի ներսում, և նույն ժամանակ հայության գոյության սահմաններում ամեն օր ու ժամ, կամաց կամաց, մետր առ մետր, դիրք առ դիրք գյուղ առ գյուղ հակառակորդը՝ թշնամին, մեր հակակշիռը աշխարհագրական այս տարածքում, առաջանում է։

Առաջանում է դանդաղ, առանց շտապելու։ Առաջանում է գազն անջատելով, ժամանակ առ ժամանակ շփման գծում իրավիճակը սրելով։ Առաջ է գալիս որովհետև նա սերտել է խաղաղություն քարոզողին հաղթելու բանաձևը։ Եվ որքան երկար մեզ խաղաղություն քարոզեն այդքան մեզ կորուստներ է պարտադրելու թշնամին։ Որքան մենք ավելի ու ավելի «զուսպ ու հավասարակշիռ» ենք խաղաղությունը դարձնում օրակարգ, այդքան ավելի զուսպ, անշտապ ու հաշվարկված է թշնամին մետր առ մետր, դիրք առ դիրք գյուղ առ գյուղ առաջանալու։ Խաղաղությունը և կարճաժամկետում, և երկարաժամկետում մեզ համար դառնում է Էֆթանազիա, ու մենք ինքներս, մեր իսկ ձեռքով, մեր իսկ կամքով միացրել ենք այն սարքը որ մեզ զրկելու է ապրելու, ինքնապահպանվելու բնազդից։ Շարունակեք խաղաղության օրակարգի կենսունակությունը կասկածի տակ դնողներին անվանել «ռևանշիստ»։ Շարունակեք «առաջադեմ» իմաստունի բարձրունքից խոսել բարի ու քաղաքակիրթ թուրքի մասին։ Շարունակեք հիմար օրակարգով լցնել ուղեղները։

Շարունակեք իշխանություն-ընդդիմություն մեկժամյա, մեկ օրվա կյանք ունեցող շոուներով իրար հետ նույն օրակարգը տանել առաջ։ Չէ որ խաղի կանոնները երկու կողմն էլ ընդունել են ու հաշտ են դրա հետ, իսկ խաղի կանոնը փոխող չկա, ու կարծես դրա պահանջն էլ չկա»։

Տեսանյութեր

Լրահոս