Բաժիններ՝

«Հույներն ու հայերը միմյանց շատ մոտիկ ազգեր են, նույն թշնամին ու նույն հարցն ունեն». Կիպրոսահայ երաժիշտ

Մարտի 7-ին Երևանում տեղի ունեցավ ռեժիսոր Արման Գևորգյանի «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է իրական պատմությունների հիման վրա։

Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորել է կիպրոսահայ երգիչ, երգահան Յուրի Մելիքովը։

168.am-ի հետ զրույցում Յուրի Մելիքովը պատմեց Կիպրոսում հայկական ավանդույթներով ապրող հայ համայնքի, 44-օրյա պատերազմի օրերին հանուն հայրենիքի նրանց կատարած աշխատանքի և հետագա ծրագրերի մասին։

«Ինքս ծնվել ու մեծացել եմ Հայաստանից դուրս, Կիպրոսում, բայցհպարտացել եմ իմ հայ լինելով։ Ամեն ինչ արել եմ, որպեսզի հայի պատիվը բարձր պահեմ այլ երկրներում։ Մեր ընտանիքում մշտապես խոսում ենք հայերեն, պահպանում ենք հայկական բոլոր ավանդույթները, հայրենիքի հետ մեր կապը երբեք չենք կորցրել, մշտապես եկել ենք Հայաստան, ավելին՝ այստեղ տուն ունենք։ Կարոտը, սերը հայության ու հայրենիքի նկատմամբ միշտ մեր սրտում եղել է ու կլինի։ Չեմ ասում, որ մենք ավելի հայրենասեր ենք,քան այստեղի ապրող հայերը, բայց հայրենիքը մեր սրտում է։ Նկատել եք, որ հույներն ու հայերը միմյանց շատ մոտիկ ազգեր են, նույն հարցն ու նույն թշնամին ունեն։ Կարծում եմ՝ աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ զգում է այն կարոտը, որը ես եմ զգում Հայաստանի հանդեպ, երբ Կիպրոսում եմ»,- պատմեց Յուրի Մելիքովը։

Ըստ մեր զրուցակցի՝ 2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Կիպրոսում ապրող հայ համայնքն ամեն ինչ անում էր՝ որևէ բանով օգնելու Արցախին։

«Կիպրոսի հայ համայնքը, որքանով ու ինչով կարող էր, օգնեց Արցախին։ 3-4 տոննա մեր զինվորների համար դեղեր, շորեր ու այլ անհրաժեշտ իրեր ենք ուղարկել Կիպրոսից։ Ինքս անձամբ Արցախում չեմ եղել, բայց որպես հայ մարդ, որն ապրում էդրսում, ամբողջովին զգում էի այն, ինչ այստեղ ապրող հայերը։2016 թվականին, երբ Արցախում սկսվեց քառօրյապատերազմը, ես Կիպրոսում ծառայում էի՝ առաջնագծում՝ դիմացս նորից թուրքն էր կանգնած։ Մտնում էի համացանց ու տեսնում էի՝ ինչ են անում, կոպիտ ասած՝ նյարդերս իրար էր խառնվում։ Միակ լավ բանն այդ օրերին այն էր, որ բազմաթիվ հայերեն կոմպոզիցիաներ ու երգեր գրեցի։ Կարողացամտքերս ու մտածմունքներս թղթին հանձնել։

Յուրի Մելիքովի խոսքով՝ այսօր Հայաստանում միասնականության անհրաժեշտություն կա։

«Ես կցանկանայի տեսնել խաղաղ Արցախ ու Հայաստան, որտեղ կլիներ սեր, երջանկություն և բարություն։ Ուզում եմ, որ մարդիկ իրար վատություն չանեն, օգնեն իրար, որ ազգը հզորանա, մեծանա։ Մի լավ խոսք կա՝ «սպայկա», մենք ազգովի պետք է «սպայկա» լինենք, որ վերջապես կարողանանք պահպանել այն հողը, որն ունենք»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս