Բաժիններ՝

ԴԺՀ-ն հայտնում է, որ վերաբացված միջանցքով Մարիուպոլից տարհանվել է 8 մարդ

ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Մարիուպոլից եւ դրա արվարձաններից Նովոազովսկի շրջան հումանիտար միջանցքով տարհանվել է եւս 8 մարդ։

«Օպերատիվ տվյալների համաձայն՝ Մարիուպոլից եւ նրա մերձքաղաքային գոտու բնակավայրերից հումանիտար միջանցքով Նովոազովսկի շրջան Է տարահանվել եւս 8 մարդ»,- ասված Է Telegram-ալիքում գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել էր, որ շաբաթ Մարիուպոլից եւ դրա արվարձաններում գտնվող բնակավայրերից ընդհանուր առմամբ տարհանվել է 84 մարդ:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բատուրինը հայտարարել է, որ Վոլնովախայից եւ Մարիուպոլից հումանիտար միջանցքները կրկին բաց կլինեն կիրակի առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031