Պուտինը կառավարությանը հանձնարարել է կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է երկու օրվա ընթացքում կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության, ընկերությունների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, վկայում է պետության ղեկավարի հրամանագիրը:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը․ երկօրյա ժամկետում սահմանել օտարերկրյա այն պետությունների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարել Ռուսաստանի Դաշնության, ռուսական իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահը սույն հրամանագրով սահմանել է Ռուսաստանի, շրջանների, քաղաքապետարանների եւ ռեզիդենտների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառած երկրների հետ կապված օտարերկրյա վարկատուներին վճարումների իրականացման ժամանակավոր ընթացակարգը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031