
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 64 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 745-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսի 23 հազար 130 դեպք, որից 1529-ը՝ հոսպիտալացման:
Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 543 հազար 837 դեպքից 6 մլն 138 հազար 692-ը առողջացման դեպքերն են, կամ էլ՝ հիվանդանոցներից դուրսգրման: 2282 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է: