
Էրդողանը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և տիկինը՝ Էմինե Էրդողանը վարակվել են կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր թեթև ախտանշանների առկայության պատճառով իմ և կնոջս հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Էրդողանը՝ նշելով, որ վարակվել են վիրուսի օմիկրոն շտամով և հիվանդությունն իրենց մոտ թեթև է ընթանում:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ տանից շարունակում է աշխատանքը հեռավար կերպով: