
Իրանի խորհրդարանի 50 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի 290 պատգամավորից 50-ը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պատգամավոր Ալիռեզա Սալիմին ասել է, որ այս շաբաթ խորհրդարանական նիստը կանցկացվի առողջապահական կանոնակարգերի համաձայն:
Անցյալ տարվա ապրիլին խորհրդարանի աշխատանքները դադարեցվել էին երկու շաբաթով՝ պատգամավորների շրջանում վիրուսի դեպքերի բռնկման պատճառով:
Համավարակի տարածման առաջին օրերին Իրանում մի քանի օրենսդիր մահացել էր վիրուսից: