Բաժիններ՝

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին շարունակական աջակցության համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ տիրող իրադրությունը: Այս մասին Զելենսկին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Հեռախոսազրույց եմ ունեցել Շառլ Միշելի հետ: Քննարկել ենք Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը և դրա դեէսկալացիան՝ գոյություն ունեցող բոլոր ձևաչափերի շրջանակում: Դիվանագիտական ջանքեր ենք գործադրում խաղաղության վերականգնման համար: Շարունակում ենք գործնական համագործակցությունը բոլոր ուղղություններով: Շնորհակալ եմ Եվրամիությանն Ուկրաինային ցուցաբերած շարունակական աջակցության համար»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28