Բաժիններ՝

Ավստրիայում ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը

Ավստրիայում փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ խորհրդարանի կողմից հաստատված համապատասխան օրենքը նախօրեին ստորագրվել էր հանրապետության նախագահի և կանցլերի կողմից։

Նրանք, որոնք առանց բժշկական ցուցումների կհրաժարվեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կտուգանվեն մինչև 3600 եվրոյի չափով։

Նախատեսվում է, որ փետրվարի 15-ին կորոնավիրուսի դեմ չպատվաստված բոլոր քաղաքացիները կստանան պատվաստվելու հորդորով նամակ: Եթե մեկ ամիս անց չպատվաստվեն, ապա կտուգանվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28