
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 23.000 նոր դեպք

Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 23 134 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 295 հազար 505 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 17 594 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 71 հազար 560 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 33 մարդ, ընդհանուր՝ 15 հազար 174 մարդ: