
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 18.032 քաղաքացի

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդ 18 հազար 32 մարդ է ընդունվել հիվանդանոցներ, վարակի նոր դեպքերի թիվը գերազանցել է 177 հազարը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջին օրվա հոսպիտալացումների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 1,3 տոկոսով:
Ցուցանիշի աճ է գրանցվել 41 շրջանում, նվազում՝ ևս 41-ում: Օմիկրոն շտամն արձանագրվել է 84 շրջանում։