
Արտաշատի քրեական հետախույզները ապօրինի հրացան են հայտնաբերել
Փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցի բնակիչներից մեկը տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։
Նույն օրը 48-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ինչից հետո զննություն կատարվեց նրա բնակարանում։
Զննության ժամանակ նա մահճակալի տակից ներկայացրեց «Իժ» տիպի երկփողանի հրացան, 16 մմ տրամաչափի 3 պարկուճ։ Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են: