«Կարող է՝ և՛ քայլի, և՛ օգնական լինի, և՛ շատ գիտելիքներ ունենա»․ Վահագն Խաչատուրյանը՝ դիվանագիտական 0 փորձ ունեցողներին դեսպան նշանակելու մասին
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ճիշտ որոշում համարեց դիվանագիտական 0 փորձ ունեցող անձանց տարբեր երկրներում դեսպաններ նշանակելու Կառավարության կայացրած որոշումներն ու վարած քաղաքականությունը։
«Ես գտնում եմ, որ ճիշտ են անում, որովհետև այդ տարիների փորձառություն ունեցող դեսպանները, պարզվեց, որ շատերը ոչ թե զբաղվում են պետական շահերը սպասարկելով, այլ ուրիշ խնդիրներ են լուծում։ Երկար տարիների փորձառությունը դեռևս չի նշանակում, որ ինքը տվյալ երկրի շահերը սպասարկում է»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։
Հարցին՝ միայն քայլելով և օգնական աշխատելով՝ դեսպան նշանակելը նորմա՞լ եք համարում, Խաչատուրյանն այսպես պատասխանեց․
«Քայլելու և օգնական աշխատելու խնդիրը չի, կարող է և՛ քայլի, և՛ օգնական լինի, և շատ գիտելիքներ ունենա։ Սա իմ անձնական տեսակետն է դիվանագիտական կորպուսի վրա աշխատանքի, որովհետև այն գիծը, որ տարվում էր դիվանագետների կողմից, դրանք պետք է լինեն տվյալ երկրի քաղաքականությանը սպասարկելը և ոչ թե իրենց անձնական, քաղաքական մոտեցումները տվյալ երկրում իրականացնելը։ Մեր շատ դիվանագետներ զբաղվում էին դրանով, դա անթույլատրելի է։ Այսինքն՝ ես հիմա Կառավարության անդամ եմ, դուրս եմ գալիս և սկսում եմ Կառավարության հասցեին չգիտեմ ինչ ասե՞լ, ձև կա մի հատ, դիմում եք գրում, դուրս եք գալիս, թույլատվություն եք ստանում, որ իրավունք ունեք հանրահավաք անցկացնել Կառավարության մոտ, որ ոստիկանները չքաշքշեն, և խոսում եք, սա՛ է ձևը, նույնն էլ՝ դիվանագիտության մեջ․․․»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հանրության շրջանում առավել հայտնի «շիշ բռնող»-ի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, Կանադայում նշանակվելու է դեսպան։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում