
COVID-19. Վրաստանում գրանցվել է 15.762 նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 15․762 նոր դեպք: Stopcov.ge-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 42 մարդ:
Նշված ժամանակահատվածում ապաքինվածների թիվը կազմում է 5160, ընդհանուր առողջացածների թիվը՝ 972.745 է:
Վրաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1 075 154, իսկ մահերինը՝ 14 774: