Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««3+3» կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած «դեմոկրատիայի» ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագիծը վերակենդանացնելու մասին:
Արցախի Հանրապետությունում հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
2019 թվականի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատարանն օրերս վճռել էր՝ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Այս վճռից, սակայն, դժգոհ են փոխգնդապետի ընտանիքն ու հարազատները:
Ղազախստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 381 դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
Ղազախստանի իրավապահ մարմինները ազատ են արձակել Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին ծայրահեղական գործունեության հետ կապ ունենալու կասկածանքով:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հաջորդ շաբաթ վեցօրա այց կիրականացնի Ուկրաինա: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը:
Միացյալ Նահանգները հուսով է, որ կարող է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիայի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
Ըստ 168.am-ի՝ Ամերիկայի հայ համայնքի աղբյուրների, վերջերս Լիլիթ Մակունցը գաղտնի հանդիպում է ունեցել Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հայ համայնքի որոշ շրջանակներ տեղեկանալով հանդիպման մասին, խոր հիասթափություն են ապրել, քանի որ մի կողմից՝ Հայաստանի Դաշնակցությունը բոյկոտում է Մակունցին և պահանջում նրա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից՝ Դաշնակցության Հայ Դատի գրասենյակը սեպարատ հանդիպում է անցկացնում Մակունցի հետ՝ փորձելով այն մաքսիմալ գաղտնի պահել:
«Արարատի մարզի բոլոր համայնքների ղեկավարները, որոնք «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու ցուցակում են եղել, հիմա ոչ մեկը համայնքի ղեկավար չէ, մեր բոլորի կողմնակիցներին փոխել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Սիսավան համայնքի ղեկավար, դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում առավել ձայներ հավաքած «Իմ հզոր համայնք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Թարթիկյանը: Նա անդրադարձավ նաև բոլորովին վերջերս Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանի կայացրած որոշումներին, որոնցով Սարգսյանը պաշտոնանկ է արել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին:
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 – մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։
Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «շռնդալից» հարված էր հասցրել իրեն քննադատողներին, թեպետ ինքը համարել էր, որ իրեն ծաղրում են: Ու միգուցե չէր սխալվել: Ամեն դեպքում Վահան Քերոբյանն այնպիսի ծիծաղելի մտքերի հեղինակ է դառնում ժամանակ առ ժամանակ, որ դրանք բավականին երկար ընթացք դառնում են ամենատարատեսակ մեմերի, անեկդոտների թեմա:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով:
Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին:
Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու:
Ուշագրավ է, բայց ոչ զարմանալի, քանի որ Նիկոլ Փաշինյանին բարեհաջող կերպով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ միասին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասցնելով և վերջինիս իշխանությունն այդ կերպ ամրապնդելով՝ Գագիկ Ծառուկյանն ինդուլգենցիա ստացավ նախ՝ իրավական գործընթացների դադարի, ապա՝ բիզնեսի ծաղկման տեսքով:
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Infiniti և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնեե էլեկտրասյանը, տապալել այն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հասարակական կազմակերպությունների բարեգործների հետ միասին հումանիտար ակցիա են իրականացնրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում տեղահանված երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հունվարի 15-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին:
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:
Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։