Բաժիններ՝

Պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից ահազանգեր են ստավել, որ «աջ ազդրի միջային մակերեսի ծակած-կտրած վերք», «կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք, ձախ բազկի դրսային շրջանի ծակած-կտրած վերք» և «դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշումով բուժօգնության են տեղափոխվել երեք պատանի։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի խանութի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բուժօգնության դիմած պատանիներն իրար ծեծի են ենթարկել, ապա նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին։

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս