Բաժիններ՝

Դարչինով նրբաբլիթներ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 250 գ
2. Կաթ – 650 մլ
3. Ձու – 2 հատ
4. Սոդա – մեկ պտղունց
5. Աղ
6. Շաքարավազ
7. Արևածաղկի ձեթ – 1 ճ/գ
8. Կարագ – 1 ճ/գ

Միջուկի համար
1. Դարչին – 1 թ/գ
2. Շաքարավազ – 1 թ/գ

Կարդացեք նաև

Պատրաստման եղանակը

1. Խորը թասի մեջ խառնել կաթի 1/3-ը, ձուն, շաքարավազը և աղը: Միասեռ զանգված ստանալուց հետո ավելացնել ալյուրը:

2. Լցնելով մնացած կաթը՝ խմոր հունցել: Վերջում ավելացնել սոդան և մանրակրկիտ խառնել։

3. Արևածաղկի ձեթը լցնել տապակի մեջ, մի փոքր տաքանալուց հետո պատրաստել բլիթները:

4. Միջուկը պատրաստելու համար խառնել շաքարավազը և դարչինը: Ստացված նրբաբլիթների վրա շաղ տալ միջուկը և փաթաթել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս