Բաժիններ՝

Ինչպես տանը պատրաստել «Հարի Փոթերից» հայտնի գարեջուրը. կիսվում ենք բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Էլ (չֆիլտրացված գարեջուր) – 500 մլ
2. Դեղնուց – 2 հատ
3. Կարագ – 8 գ
4. Սերուց (յուղայնությունը՝ առնվազն 10%) – 250 մլ
5. Շաքարավազ – 3 ճ/գ
6. Մեխակ – 1/8 թ/գ
7. Դարչին – 1/6 թ/գ
8. Կոճապղպեղ – 1/8 թ/գ
9. Մշկընկույզ – մեկ պտղունց

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

1. Դեղնուցը հարել շաքարավազի հետ, մինչև ստացվի միասեռ զանգված:

2. Գոլորշու վրա հալեցնել կարագը:

3. Էլը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Տաքացնել մինչև 70-80 աստիճան՝ չթողնելով, որ գարեջուրը եռա:

4. Տաքացած գարեջրին դանդաղ ավելացնել ձվային զանգվածը, խառնել:

5. Պատրաստի տաք կարագը նույնպես ավելացնել գարեջրին և խառնել:

6. Անընդհատ խառնելով՝ 7 րոպե թողնել կրակի վրա:

7. Զգուշությամբ լցնել սերուցքը և եփել ցածր կրակի վրա 2-3 րոպե:

8. Թողնել 20-25 րոպե, որպեսզի ըմպելիքը թրմվի:

9. Մատուցել՝ զարդարելով սերուցքով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս