
190 մարդ է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ

190 մարդ է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Հունվարի 5-ին այդ մասին հայտնել է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը:
«Բուժհիմնարկներ է դիմել 190 մարդ, նրանցից շտապ օգնության միջոցով 150-ը եւ 40-ն՝ ինքնուրույն: Հոսպիտալացվել է 40 մարդ, այդ թվում վերակենդանացման բաժանմունքում է գտնվում յոթ տուժած, նրանցից ոստիկանության չորս աշխատակիցներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը, գերատեսչության տվյալներով, տուժածների թվում են 137 ոստիկան եւ 53 քաղաքացիական անձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: