Բաժիններ՝

ՀՖՖ-ն չի հստակեցրել ընտրանու նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում անցկացնելու ժամկետները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի հստակեցրել ազգային ընտրանու մի քանի ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում անցկացնելու ժամանակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտում է ՀՖՖ մամուլի խոսնակը Հայկ Կարապետյանը: Վերջինսը շեշտեց, որ ֆեդերացիան դեռևս աշխատանքներ է տանում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կարիերան ավարտած ֆուտբոլիստների համար հրաժեշտի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, սակայն այն չի կարող համընկնել ընտրանու՝ մարտին նախատեսված ընկերական հանդիպման հետ: Իսկ թե ում հետ կմրցի Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը մարտին, պարզ դեռևս հստակ չէ:

ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի ընտրանին մարտին ընկերական խաղ կունենա Լիտվայի հետ, իսկ դրան կնախորդի մի շարք նախկին ֆուտբոլիստների՝ Գևորգ Կասպարովի, Արթուր Եդիգարյանի, Ռոբերտ Արզումանյանի, Մարկոս Պիզզելլիի, Լևոն Հայրապետյանի, Էդգար Մանուչարյանի, Յուրա Մովսիսյանի, Լևոն Պաչաջյանի հրաժեշտին նվիրված միջոցառումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս