Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է մինչև 14:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով:
Լրագրող Արև Աբելյանը ընտրախախտումներ է արձանագրել Գորիսի 34.05 տեղամասում: Վերջինս ահազանգով տվյալ տեղամաս է գնացել, որպեսզի պարզի՝ ինչո՞ւ է բացվել քվեատուփը: Հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ միայն 13:40-ին են նկատել, որ քվեատուփի կապիչները կապված չեն, և որ այն կնքված չի եղել:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը և փաստաբանը ՀՔԾ-ում է. ՈՒՂԻՂ:
Արմեն Չարչյանի և նրա փաստաբանների ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Հունիսի 20-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի փողոցի թիվ 74 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից հրդեհ է նկատվում։
«Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձը պնդում է, որ հանձնաժողովի նախագահը ուղղորդում է ընտրողներին
Համեմատության համար՝ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը:
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-25-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։
Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունն ընտրական տեղամասերից բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով:
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Եվս մեկ աղաղակող խախտում։ Զեյթունյան ընտրատեղամասերից մեկում 24-ի ամբողջ տրցակը թանաքաթրջած է։ 24-ի վստահված անձինք պահանջել են նորը։ Դուք էլ ամեն մեկ ընտրաթերթիկի համար կռիվ տվեք»։
Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու տառացիորեն մեկ րոպե անց հեռացրեց այն:
«Մի նկարի». շիշ բռնողը ախրանիկների հետ ընտրատեղամասում է
Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը այս տարի վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների: Այս մասին ասված է Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը քվեարկում է 1/19 տեղամասում. ՈւՂԻՂ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։
Համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից։ Պաշտպանության նախարարությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը՝ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերն ուսումնասիրելու համար։
Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ապագա չկա. Սերժ Սարգսյան
«Վերելք» կուսակցության վստահված անձ Էրիկ Եփրեմյանը Sputnik Արմենիային ներկայացրեց Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որի մասնակից են եղել մի կողմից ինքն ու իր հայրը, մյուս կողմից` ԲՀԿ մի քանի ներկայացուցիչներ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապիտուլյանտի դաշնակից ադրբեջանցիները Տելեգրամում գործարկել են ալիք (https://t.me/armeniarsiv), որտեղ տեղադրում են հայաստանյան մարդկանց նկարները, որոնք ընտրելու են 6 կամ 24, և ծաղրական գրառումներ անում։ Ցանկում կարող եք նաև ձեզ գտնել՝ որպես իմ ընկերներ։ Մենք կապիտուլյանտի և Ադրբեջանի բնական թշնամիներն ենք, իսկ իրենք իրար հետ բարեկամ են։ Իզուր չէ, որ մենք սրանց անվանում ենք կոլաբորացիոնիստական վարչակարգ»։
Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշով մեքենա է կայանված, որն ուղղորդում է ընտրողերին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Տեղադրված էր նաև տեսանյութ, որտեղ երևում է մեքենայի պետհամարանիշը։
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է 9/18 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ:
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընտրության էր եկել թոռնիկի հետ:
Կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց:
Կոտայքի մարզի 29/18 տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը մյուսներից երկար է, ծրարի մեջ չի մտնում։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով մինչև քվեարկության օրը ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Մարզպետները մարզերում ընտրատեղամասերի դիմաց են կանգնում՝ փորձելով հրահանգավորել քաղաքացիներին, Շիշ բռնողն էլ բռնաճնշումների է դիմում. Թեհմինա Վարդանյան