«Փաշինյանը ասածս չի էլ փորձում հերքել, ընդամենն այդ ամենը ներկայացնում է հուզականության և մանիպուլյացիաների ռեմիքսով». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերն արդեն ցրել են։ Ի՞նչ իմաստ ունի պահել անգործության մատնված ստորաբաժանումներ, եթե նույն գործն իրենց համար անվճար, Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ Փաշինյանի երեկվա ասուլիսը վկա։
Ինչ ուղղությամբ ադրբեջանցիներն աշխատում էին՝ վնաս պատճառելու Հայաստանի Հանրապետությանը, հիմա առանց իրենց ակտիվ մասնակցության գործընթացներն ընթանում են՝ համակարգերի փլուզումից մինչև քարոզչություն։
ՀԳ. Ի դեպ, Փաշինյանը ասածս չի էլ փորձում հերքել, ընդամենն այդ ամենը ներկայացնում է հուզականության և մանիպուլյացիաների ռեմիքսով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031