6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու ափերի մոտ
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հունական Կրետե կղզու ափերի մոտ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հերակլիոն քաղաքից 89 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,9, սակայն ավելի ուշ կենտրոնն այդ ցուցանիշը բարձրացրել է մինչեւ 6,1: Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 05:08-ին (Երեւանի ժամանակով 09:08-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է կղզու մայրաքաղաք Հերակլիոնից 75 կիլոմետր դեպի հարավ ընկած շրջանում:
Օջախը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցնցումները գրանցվել են Հերակլիոնից 89 կիլոմետր հեռավորության եւ օջախն ընկած է 80 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: