Բաժիններ՝

«Տեղի էր ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, երբ ձվի գները տնտեսապես ոչ հիմնավոր էին բարձրացել»

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով: Այս մասին ներկայացրեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսում՝ ներկայացնելով ընթացիկ վարույթները:

ՄՊՀ-ն տարվա ընթացքում շուկայում հակամրցակցային համաձայնության և գերիշխող դիրքի չարաշահման հարցով որոշում էր կայացրել:

«Տեղի էր ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, երբ ձվի գները տնտեսապես ոչ հիմնավոր էին բարձրացել: Տեղի էր ունեցել նաև արկղով ձվի տեղափոխում ավելի փոքր տուփերի մեջ, այսինքն՝ հատիկների կրճատում, որը բերել էր նաև ձվերի գների բարձրացման»,-ասաց Գևորգյանը:

Ընթացիկ վարույթներից է ՊՇՌ թեստերի գործը: «Դա ընթանում է երկու ուղղությամբ, մեկը՝ օդանավակայանում որպես առանձին ապրանքային շուկա հակամրցակային համաձայնություն, որը տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ է: «Զվարթնոց»-ի նկատմամբ գործ կա որպես իր գերիշխող դիրքի չարաշահման դրսևորում: Երրորդ գործն արդեն երկրի մակարդակով գերիշխող դիրքի չարաշահման հարցով է: Մի քանի ուղղությամբ ենք նայում, թե այն ՊՇՌ թեստերը, որոնք կատարվել և գրանցվել են «Արմեդ» համակարգում, արդյոք համահո՞ւնչ են ձեռքբերված նյութակազմի հետ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Ընթացիկ վարույթներ կան նաև օնլայն տիրույթում առևտրային գնումների հետ կապված և այլն:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, սակայն, գները կարգավորելու գործառույթ չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս