Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։
Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել:
«ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը:
44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել՝ հոգեհանգստի, հուղարկավորման արարողությունները չեն դադարում։ Պատերազմի ավարտից հետո, հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, դեռ մարդիկ են տասնյակներով գերեվարվում։
ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 2-ին Նեկայացուցիչների պալատից հետո հավանություն տվեց մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը երկրի դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մինչ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և բանակցություններից հետո հայտարարության հրապարակումը, բոլորի համար ակնհայտ էր, որ հերթական ոչ հայանպաստ` կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթն է ստորագրվելու, որում հստակ սահմանագծվելու են դեմարկացիայի և դելիմիտացիայի քայլերի հերթականությունը, որոնց արդյունքում Հայաստանը տարածքային կենսական և ռազմավարական նշանակության կորուստներ է ունենալու:
Քիչ առաջ ԱՄՆ Գլենդել քաղաքից մեր ընթերցողներն ուղարկեցին այս լուսանկարը, որում պատկերված է Գլենդելում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսության մուտքը, վրան ցուցանակ` «Նիկոլ դավաճան»:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացված մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM Exhibition) ի թիվս բազմաթիվ երկրների մասնակցում է նաև Հայաստանը՝ ներկայացնելով մեդալագործ Գուրգեն Հակոբյանի աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը:
Իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները, գրված դաշնամուրի և նվագախմբի համար Հայաստանում առաջին անգամ կհնչի:
Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալը 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 10,6 տոկոսով ավելացել է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել՝ 692,76 մլրդ խորանարդ մետր:
Աշխարհի 43 երկրներից շուրջ 45 միլիոն մարդու համար կարող է սովի խնդիր առաջանալ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ 2022 թվականի Գլոբալ հումանիտար տեսության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 2-ին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 263 միլիոն 531 հազար 909: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է5 միլիոն 224 հազար 178 մարդու:
Նոյեմբերի 23-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ» ախտորոշումով բուժօգնության է դիմել բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 22-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, թե Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի շքամուտքում ընկել ու ստացել է վնասվածքներ:
Մեծ կաթսայի մեջ ձիթայուղով տապակել սմբուկը, սոխը, գազարը, նեխուրը, կարտոֆիլը և սխտորը: Ավելացնել քաղցր և կծու պղպեղները, շարունակել տապակել:
Գործունեության 6-ամյակի կապակցությամբ Project LA նախագիծը երկրպագուներին է ներկայացրել երգացանկի միակ արևմտահայերեն երգը, որը Լևոն Արևշատյանը գրել է Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծության հիման վրա:
Իտալիայի ՀՆԱ-ի 7 տոկոսը ստացվում է մաֆիայից: Ընդ որում, Սիցիլիայի, Կալաբրիի և Կամպանիի բիզնեսների 80 տոկոսը տուրք են վճարում մաֆիային:
Եկեղեցական ավանդության համաձայն` Ս. Մկրտության ժամանակ երախային նոր անուն են տալիս, որը խորհրդանշում է Եկեղեցու Ս. Ավազանից նոր մարդու` արդեն քրիստոնյայի ծնունդը: Այսպես է նաև քահանայական ձեռնադրության ժամանակ, երբ ձեռնադրող եպիսկոպոսն ընծայացուի ճակատը Ս. Մյուռոնով օծելիս նրան նոր անուն է տալիս: Ս. Մկրտության ժամանակ քահանան, բարձրաձայն արտասանելով Ս. Մկրտության բանաձևը, երախային ընկղմում է ջրի մեջ և ասում. «(Արտասանում է անունը) Աստծո այս ծառան…»:
Հետճգնաժամային իրավիճակում համաշխարհային տնտեսությունը հայտնվել է թանկացումների ալիքի տակ։ Բացառություն չէ նաև Հայաստանը։