Բաժիններ՝

Ոսպը՝ պատրաստված սմբուկով և ֆետա պանրով

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 200 գ

2. Կարտոֆիլ – 300 գ

3. Լոլիկ (առանց կեղև) – 250 գ

4. Դափնու տերև – 2 հատ

5. Համեմ, մաղադանոս

6. Գազար – 100 գ

7. Ֆետա պանիր – 100 գ

8. Աղացած կարմիր քաղցր պղպեղ – 1/2 ճ/գ

9. Աղ

10. Սոխ – 100 գ

11. Ոսպ – 200 գ

12. Ձիթայուղ – 3 ճ/գ

13. Հատիկ սև պղպեղ – 4-5 հատ

14. Սխտոր – 3 պճեղ

15. Նեխուր – 100 գ

16. Քիմիոն – 1/2 ճ/գ

17. Կծու պղպեղ

18. Համեմունք՝ բանջարեղենի համար – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ոսպը լավ լվանալ հոսող ջրով:

2. Մեծ կաթսայի մեջ ձիթայուղով տապակել սմբուկը, սոխը, գազարը, նեխուրը, կարտոֆիլը և սխտորը: Ավելացնել քաղցր և կծու պղպեղները, շարունակել տապակել:

3. Ավելացնել ոսպը և լոլիկը: Վրան 500 մլ ջուր լցնել, ավելացնել դափնու տերևը, հատիկ պղպեղը և համեմունքը:

4. Եփել մոտ 40 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել: Դրանից հետո համեմել քիմիոնով, աղացած համեմով և աղով:

5. Մատուցել ոսպը ֆետա պանրով, համեմով և մաղադանոսով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս