Սթեյք՝ բուսակերների համար
Ծաղկակաղամբից սթեյք պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Ծաղկակաղամբ – 600 գ
2. Վասաբի – 60 գ
3. Մայոնեզ – 120 գ
4. Քունջութ – 15 գ
5. Ձիթապտղի յուղ – 45 գ
6. Բուսական յուղ – 45 գ
7. Սխտոր – 15 գ
8. Սոխ – 25 գ
9. Սերուցք 25% – 30 գ
10. Ուրց – 15 գ
Պատրաստման եղանակը
1. Ծաղկակաղամբի գլխից սթեյքի կտոր ձևավորել:
2. Ծաղկակաղամբի սթեյքը եփել սխտորի և ուրցի արգանակի մեջ:
3. Եփվելուց հետո երկու կողմից տապակել բուսայուղի մեջ:
4. Խյուս պատրաստելու համար ձիթապտղի յուղի մեջ տապակել մնացած կաղամբն ու սոխը, ապա լցնել սերուցքը և եփել։ Ստացված խառնուրդը հարել բլենդերով։
5. Պատրաստի սթեյքը մատուցել խյուսի հետ, վրան ավելացնել վասաբին և մայոնեզը, քունջութի սերմեր շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը