Ամանորյա տրամադրություն. աղի կարամելի ամենապարզ և արագ բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 200 գ
2. Սերուցք 33% – 200 մլ
3. Կարագ – 150 գ
4. Ծովի աղ – 2/3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, լցնել երկու ճաշի գդալ ջուր։ Դնել միջին կրակի վրա և եփել մինչև ոսկեգունի:
2. Կաթսան վերցնել կրակից և լցնել լավ տաքացրած սերուցքը՝ անընդհատ խառնելով։
3. Կաթսան կրկին դնել կրակի վրա և եփել ևս մի քանի րոպե: Այնուհետև ավելացնել կարագը, հալեցնել:
4. Լցնել աղը, խառնել: Ծածկել սննդային թաղանթով, սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի և դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը