Մոլորակի լավագույն ֆուտբոլային աստղերից մի քանիսը կարող էին հայտնվել այլ երկրի ազգային հավաքականում
Էդերսոն Մորաես
Էդերսոն Մորաեսը ծնվել է Բրազիլիայում՝ Օզասկա քաղաքում: Նա 15 տարեկան հասակում ընդունվում է Սան Պաուլոյի ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիա: Մեկ տարի անց Մորաեսը տեղափոխվեց Պորտուգալիա և խաղաց «Բենֆիկայի» երիտասարդական հավաքականներում: 2017-ին Բրազիլիայի հավաքականի համար պայքարելուց առաջ նա 8 տարի անցկացրեց Պորտուգալիայում և ստացավ երկքաղաքացիություն: Բայց դարպասապահը ընտրեց իր հայրենիքի ազգային հավաքականը:
Մարկինյոս
Նախքան Մարկինյոսը ընտրություն կկատարեր Բրազիլիայի հավաքականի օգտին, լուրեր կային Պորտուգալիայի հավաքականի մասին: Պաշտպանն այդ հարցին պատասխանում էր այսպես.
«Ամեն ինչ պետք է ուսումնասիրվի, վերլուծվի իմ մենեջերի և ընտանիքի հետ: Եթե հրավեր գա Պորտուգալիայի հավաքականից, ինչո՞ւ ոչ: Ես շատ հպարտ և ուրախ կլինեմ»:
Իր ընտրությունից հետո Մարկինյոսը խոստովանեց. «Այո, ես նման միտք ունեի իմ գլխում: Ես որոշ ժամանակ մտածում էի այդ մասին: Բայց դա այլևս չի քննարկվում: Վստահ եմ, որ ես կայացրել եմ լավագույն որոշումը»:
Խոսե Խիմենես
Խոսե Խիմենեզը ծնվել է Ուրուգվայում՝ Տոլեդո քաղաքում: Իր հայրիկի արմատների շնորհիվ Խոսեն կարող էր լավ ամրապնդվել Իսպանիայի հավաքականի պաշտպանությունում, բայց նրա ընտրությունն անսասան էր:
Դավիդ Ալաբա
Դավիդ Ալաբի մայրը գաղթել է Ֆիլիպիններից Ավստրիա և աշխատել որպես բուժքույր: Դավիթի հոր հետ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է: Նրա անունը Ջորջ է, և նա արքայազն է Նիգերիայից:
«Ես արքայազն եմ, իսկ իմ քեռին Օգեր Ռեմո գյուղի թագավորն է: Այն գտնվում է Լագոսի մոտակայքում և ունի 60.000 բնակչություն»:
Ալաբան հավաքական ընտրելիս ուներ 3 տարբերակ՝ Նիգերիայի և Ավստրիայի ֆուտբոլային միությունները նրա համար շատ ակտիվ պայքարում էին: Դավիդը ընտրեց վերջինին, քանի որ Ավստրիայում է ծնվել:
Կալիդու Կուլիբալի
Կալիդու Կուլիբալին ծնվել է Ֆրանսիայում, որտեղ նա կատարել է ֆուտբոլի իր առաջին քայլերը: Նրա ծնողները Սենեգալից են, մայրը աշխատում էր որպես հավաքարար, իսկ հայրը` գործարանի աշխատող:
Սենեգալականից բացի, Կալիդուն ունի նաև ֆրանսիական անձնագիր, ինչը նրան թույլ տվեց կարիերա սկսել աշխարհի կրկնակի չեմպիոնների թիմում, բայց նա ընտրեց իր ծնողների հայրենիքը:
Միրալեմ Պյանիչ
Միրալեմ Պյանիչը ծնվել է Բոսնիայի և Հերցեգովինայի Տուզլա քաղաքում: Ծնողները Ֆախրուդինն ու Ֆատիմա Պյանիչն են: 1992-ին բոսնիական պատերազմի պատճառով Միրալեմի ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լյուքսեմբուրգ, որտեղ Պյանիչը սկսեց իր ֆուտբոլային կարիերան: 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Պյանիչը նույնիսկ խաղաց Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի կազմում:
Ջեյդոն Սանչո
Ջեյդոն Սանչոյի ծնողները Տրինիդադ և Տոբագոյից են, բայց տեղափոխվել են Լոնդոն 20-րդ դարի վերջին: Ինքը՝ Ջեյդոնը, ծնվել է Քամբերվելի շրջանում, բայց իր ամբողջ մանկությունն անցկացրել է Քեննինգթոնում, որտեղ ամեն օր ֆուտբոլ էր խաղում դպրոցից հետո:
Ռահիմ Սթերլինգ
Ռահիմ Սթերլինգը ծնվել է Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում: Նրա հայրը գնդակահարվել է:
«Երբ ես 2 տարեկան էի, հայրս գնդակահարվեց: Ես խոստացա, որ կյանքումս երբեք զենքի չեմ դիպչի, ես աջ ոտքով եմ կրակում»,- պատմել է Սթերլինգը:
Ռահիմը ինքնաձիգի դաջվածք ունի աջ ոտքի վրա: Երբ Սթերլինգը 5 տարեկան էր, նրա մայրը Լոնդոնում աշխատելու հրավեր ստացավ:
Այնտեղ՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» ակադեմիայում թիմի ապագա աստղը սկսեց ֆուտբոլ խաղալ:
Լիոնել Մեսսի
Լիոնել Մեսսին ծնվել է արգենտինական Ռոսարիո քաղաքում: Հոր` Խորխե Հորացիո Մեսսիի նախնիները գալիս են իտալական Անկոնա քաղաքից: Իսկ նրա մայրիկի նախնիները Կատալոնայից էին:
Իտալիայի օրենքների համաձայն, Լիոնելը կարող էր ձեռք բերել Իտալիայի քաղաքացիությունը՝ պայմանով, որ նրա նախնիներից ոչ մեկը երբևէ չհրաժարվի իր քաղաքացիությունից: Որքանով մենք գիտենք, նրա նախնիները չեն հրաժարվել քաղաքացիությունից, ինչը միանգամից հնարավորություն է տվել Մեսսիին խաղալ այլընտրանքային թիմի կազմում: Հայտնի չէ, արդյո՞ք իտալացիները փորձել են հրավիրել Լիոնելին, բայց իսպանացիները նման փորձ արեցին, ինչը հաստատեց Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն.
«Մեսսին կուժեղացներ Իսպանակայի հավաքականը: Ես գիտեմ, որ ֆեդերացիան ամեն ինչ արել է դրա համար: Մեսսիին փորձում էին համոզել խաղալ Իսպանիայի հավաքականում, բայց նա անընդհատ հրաժարվում էր: Նա ասում էր, որ ցանկանում է խաղալ իր երկրի ազգային հավաքականում:
Եթե Մեսսին խաղար մեր թիմի համար, ապա դա անպայման կօգներ նրան, այլ ոչ թե կխանգարեր: Մեսսին Մեսսին է, նա միակն է: Ես չգիտեմ, թե արդյոք մենք ավելի շատ կհաղթեինք նրա հետ, թե ոչ, բայց մենք վստահաբար չէինք տուժի:
Եթե երազանքների մասին խոսենք, ես կցանկանայի աշխատել Իսպանիայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսիի հետ: Ես հաջողակ եմ եղել, քանի որ աշխատել եմ մեծ և զարմանալի ֆուտբոլիստների հետ, բայց Մեսսին նրանցից ավելի վատը չէ, կամ նույնիսկ ավելի լավն է»,- ասել է դել Բոսկեն:
Մաուրո Իկարդի
Իր արմատների շնորհիվ Մաուրո Իկարդին կարող էր խաղալ Իսպանիայի և Իտալիայի հավաքականների համար: Չնայած Արգենտինայի հավաքականում հարձակվողների առատությանը, Մաուրոն ինքը չի ափսոսում իր ընտրության համար.
«Ես երազում էի Արգենտինայի հավաքականի խաղաշապիկը կրել, այնպես որ չեմ ափսոսում, որ մերժեցի Իտալիայի հավաքականի առաջարկը: Ես գիտեմ, որ Ալբիսելեստեն ունի աշխարհի լավագույն հարձակվողները, բայց, այնուամենայնիվ, ես դեռ երիտասարդ եմ և շատ հանգիստ եմ այս իրավիճակում:
Իսպանացիները նույնպես փորձեցին, նրանք զանգեցին հայրիկիս, բայց, ինչպես ասացի, ես միշտ ցանկացել եմ խաղալ Արգենտինայի համար»,- ասել է Իկարդին:
Միրոսլավ Կլոզե
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ Գերմանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն ամենևին էլ Գերմանիայից չէ, այլ հարևան Լեհաստանից։
Կլոզեի հայրը՝ Յոզեֆը, ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, ով խաղում էր Օսերում, իսկ մայրը՝ լեհ հանդբոլիստ։ Հարձակվողը ութ տարեկան հասակում տեղափոխվել է Գերմանիա՝ հազիվ իմանալով լեզուն, և ի վերջո հաղթել է միասնական երկրում առաջին աշխարհի առաջնությունը։
Գերմանիայի բազմամշակութային ժառանգության վկայությունն այն է, որ այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Օզիլը, Խեդիրան, Գյունդոգանը և Պոդոլսկին այլ արմատներ ունեն։
Պեպե
Կենտրոնական պաշտպան Պեպեն իրականում բրազիլացի է, բայց չի հավաքագրվել երիտասարդական բոլոր մակարդակներում:
Պեպեին առաջին անգամ խնդրել էր խաղալ իր երկրի կազմում 2006 թվականին բրազիլացի մարզիչ Դունգան, սակայն այդ ժամանակ արդեն ուշ էր: «Պորտուի» պաշտպանը որոշել է, որ ցանկանում է խաղալ Պորտուգալիայի ազգային հավաքականում և 2007 թվականին առաջին անգամ հայտնվել է խաղադաշտում՝ կրելով իր նոր հայրենիքի մարզաշապիկը:
Այդ ժամանակից ի վեր նա անցկացրել է ավելի քան 120 հանդիպում և դարձել է Պորտուգալիայի պատմության մեջ առաջին Եվրո-2016-ի գավաթի անբաժանելի մասը:
Լերոյ Սանե
Լերոյ Սանեն մեծացել է Գերմանիայի Էսեն քաղաքում։ Նա խաղում է Մյունխենի «Բավարիայում», ինչպես բոլոր լավ գերմանացիները, և ունի «Շալկեի ակադեմիան» ավարտելուց հետո համակարգում դաստիարակված մարդու մարտավարական խելք:
Այնուամենայնիվ, այլ տիեզերքում նա կարող էր խաղալ այլ թիմում՝ շնորհիվ իր հոր՝ Սուլեյման Սանայի, ով խաղում էր Սենեգալում և 29 գոլ խփեց ազգային հավաքականի կազմում: Նմանապես, «Սիթիի» նախկին խաղացողը կարող է հայտնվել Ֆրանսիայում, այն երկրում, որտեղ մեծացել է նրա հայրը:
«Երբեք խոսք չի եղել Ֆրանսիայի կամ Սենեգալի մարզաշապիկը կրելու մասին: Իմ երկիրը Գերմանիան է»,- ասել է Սանեն։
Կիլիան Մբապե
«1998 թվականը հիանալի տարի էր ֆրանսիական ֆուտբոլի համար», – ասվում է Nike-ի գովազդային պաստառում: «Կիլիանը ծնվել է».
Աշխարհի գավաթի եզրափակչում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը միշտ պատրաստվում էր խաղալ Ֆրանսիայի հավաքականում՝ նա մեծացել է Փարիզի մերձակայքում գտնվող Սեն-Դենիում և այժմ խաղում է մայրաքաղաքի ՊՍԺ-ում:
Սակայն նրա հայրը՝ Վիլֆրիդը, Կամերունից է։ Պատկերացրեք Աֆրիկայի ազգերի գավաթը Կիլիան Մբապեի հետ…
Ալֆոնսո Դևիս
Ալֆոնսո Դեւիսը դժվար մանկություն է ունեցել։«Թռչող» պաշտպանը ծնվել է լիբերիական ընտանիքում Բուդուբուրամում՝ Գանայի փախստականների ճամբարում, այն բանից հետո, երբ նրանք լքել են իրենց երկիրը Երկրորդ Լիբերիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը տեղահանել է ավելի քան 450,000 լիբերիացիների։
Այսպիսով, Դևիսն իրավունք ունի խաղալ Լիբերիայում՝ Ժորժ Վեայի երկրում, որը պատմության մեջ աֆրիկյան «Ոսկե գնդակի» միակ կրողն է: Նա կարող է խաղալ նաև Գանայում, քանի որ այնտեղ է ծնվել:
Փոխարենը նա հույս ունի լինել առաջին կանադացին, ով կստանա «Ոսկե գնդակը»: Նա ստիպված չի լինի անհանգստանալ 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար, որը իր երկիրը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ միասին:
Քրիստիան Պուլիշիչ
Քրիստիան Պուլիշիչը ամերիկացի է։ Նա Փենսիլվանիայից է, չի կորցրել իր առոգանությունը, իսկ հայրը 1990-ականներին ֆուտզալ է խաղացել Հարիսբուրգ Հիթում:
Պուլիշիչը յոթ տարեկանում մեկ տարի ապրել է Անգլիայում՝ խաղալով Բրաքլի Թաունի երիտասարդական թիմում, և թեև դա բավարար չէ նրա համար Անգլիայում խաղալու համար, նրա ազգանունը հուշում է, թե որ ազգային թիմում կարող է խաղալ:
«Չելսիի» վինգերն ունի խորվաթական անձնագիր, սակայն հրաժարվել է խաղալ իր նախնիների երկրում՝ ներկայացնելու ԱՄՆ ազգային հավաքականը:
Ադնան Յանուզայ
Յանուզայը իրավունք ուներ խաղալ Բելգիայում, քանի որ նա ծնվել է այնտեղ և ունի բելգիական անձնագիր։ Նա կարող էր ընտրել Ալբանիան (իր ալբանական ծագման պատճառով) և Կոսովոն (որն այն ժամանակ ՖԻՖԱ-ի անդամ չէր և միայն մասամբ էրճանաչվել):
«Ռեալ Սոսյեդադի» աստղը կարող է խաղալ նաև Սերբիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականներում:
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ
«Արսենալի» ավագը գաբոնցի երկու խաղացողներից մեկն է, ովքեր խաղացել են Պրեմիեր լիգայում, մյուսը՝ Մարիո Լեմինան։
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը իր երկրի ազգային հավաքականի ավագն է, ինչպես իր հայրը՝ Վիլլին ժամանակին, բայց նա ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։ Մեկ այլ կյանքում Ֆրանսիան կարող էր նրան և Մբապեին օգտագործել որպես հարձակվողների զույգ:
Բայց Օբամեյանգին առաջարկել են խաղալ Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականում, մինչդեռ նա խաղում էր «Միլանում», իսկ մայրն իսպանուհի է։ Այսպիսով, նա կարող էր հանդես գալ եվրոպական երեք թիմերում։
Իվան Ռակիտիչ
Իվան Ռակիտիչը մարզվել է Բազելի ակադեմիայում, որն անկասկած պատկերացում է տալիս, թե որտեղ է նա ծնվել և մեծացել։
Շվեյցարիայում ապրում են բազմաթիվ փախստականներ և ներգաղթյալներ, ովքեր պատերազմի ժամանակ օգտագործել են երկրի չեզոքությունը՝ ապրելու ավելի ապահով վայր գտնելու համար, իսկ Ռակիտիչի ծնողները Արևելյան Եվրոպայից էին:
Ռակիտիչի մայրն ու հայրը խորվաթներ էին, բայց ի տարբերություն այս ցուցակի խաղացողներից շատերի, կիսապաշտպանը ներկայացնում էր իր մյուս հայրենիքը: Ռակիտիչը խաղացել է Շվեյցարիայի երիտասարդական մակարդակում՝ մինչև 17, 19 և մինչև 21 տարեկանների թիմերի հետ, նախքան ընդունել է Խորվաթիան ներկայացնելու Սլավեն Բիլիչի առաջարկը։
Էրլինգ Հոլենդ
Այո, Անգլիան կարող է ընտրություն կատարել Հարի Քեյնի և Էրլինգ Հոլանդի միջև:
Հոլանդը ծնվել է Լիդսում, երբ նրա հայրը՝ Ալֆ-Ինգեն, խաղում էր «Լիդս Յունայթեդում»։ Էրլինգը դեռ «Լիդսի» երկրպագու է: Բայց հաշվի առնելով, որ նա արդեն հանդես էր գալիս Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում, նրա՝ «Երեք առյուծների» կազմում խաղալու հնարավորությունը շատ խնդրահարույց էր:
Սիրարփի Աղաբաբյան