Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն արդեն հասցրել է ծեծել աշխատակիցներից մեկին

Բոլորովին վերջերս Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված ու Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ ընտրված Բագրատ Զաքարյանը 168.am-ի տեղեկություններով` արդեն հասցրել է «աչքի ընկնել»։

Մեզ պատմեցին` Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները նոյեմբերի 21-ին ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։

Մեղրիում կարծում են, որ թեման եղել է «մենք ենք եկել, մենք պիտի ասենք` ով է մեզ հետ աշխատելու«, ինչը հավանաբար այնքան էլ մեծ ոգևորությամբ չի ընդունվել համայնքապետարանի աշխատակցի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930