Օրվա բաղադրատոմսը. սոխով պիրոգ՝ ընթրիքի համար
Բաղադրիչներ
1. Ալյուր – 500 գ
2. Կաթ – 300 մլ
3. Թարմ խմորիչ – 15 գ
4. Կարագ – 60 գ
5. Սոխ – 1.2 կգ
6. Բեկոն – 200 գ
7. Թթվասեր – 350 գ
8. Ձու – 4 հատ
9. Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը խառնել կաթի, խմորիչի, կարագի և աղի հետ։ Թողնել տաք տեղում 30 րոպե։
2. Սոխը խորանարդաձև կտրատել և տապակել բեկոնի հետ:
3. Ձվերը խառնել թթվասերի հետ, համեմել աղով և սև պղպեղով։ Ստացված զանգվածը խառնել տապակած սոխի և բեկոնի հետ։
4. Խմորը լցնել թխման ամանի մեջ և հավասարապես տարածել: Վրան լցնել սերուցքային զանգվածը և թխել սոխով պիրոգը 25 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը