Բաժիններ՝

Բրնձով պատրաստված կոտլետներ

Բաղադրիչներ

1. Ջուր – 600 մլ
2. Կլոր բրինձ – 300 գ
3. Պաքսիմատ – 100 գ
4. Չռաֆինացված արևածաղկի յուղ – 5 ճ/գ
5. Սոխ – 1 հատ
6. Գազար – 1 հատ
7. Ձու – 1 հատ
8. Աղ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Բրինձը լցնել թասի մեջ: Ավելացնել 300 մլ ջուր, դնել կրակին, անընդհատ խառնելով հասցնել եռման և եփել ցածր կրակի վրա, որից հետո ավելացնել ևս 300 մլ ջուրը: Եփել բրինձը, մինչև լրիվ պատրաստ լինելը:

Կարդացեք նաև

2. Սոխը մանր կտրատել, գազարն անցկացնել քերիչով:

3. Տապակի մեջ 2 ճ/գ յուղ տաքացնել, գազարը և սոխը մոտ 2-3 րոպե խառնելով տապակել:

4. Մեծ թասի մեջ խառնել մի փոքր սառած բրինձը, տապակած բանջարեղենը, ավելացնել 1 ձու և 1 թ/գ աղ: Զանգվածը լավ խառնել:

5. Ձևավորել կոտլետներ, շարել տախտակին: Յուրաքանչյուր կոտլետ լավ թավալել պաքսիմատի մեջ:

6. Տապակի մեջ տաքացնել ևս 3 ճ/գ արևածաղկի յուղ: Կոտլետները շարել տապակի մեջ և տապակել 2-3-ական րոպե ամեն կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս