
Նուրբ աղանդեր՝ առանց ալյուրի և կարագի

Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Կաթ – 350 մլ
3. Վանիլին – 1/3 թ/գ
4. Շաքարավազ – 120 գ
Կարամելի համար
1. Շաքարավազ – 60 գ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել կարամելը: Տաքացնել տապակը միջին կրակի վրա, բարակ շերտով շաքարավազ լցնել: Երբ շաքարավազը հալչի, նորից շաքարավազ ավելացնել: Եվ այդպես ամբողջ աշխարավազը: Երբ կարամելը ձեռք բերի վառ շագանակագույն երանգ, անջատել կրակը և կարամելը տեղաբաշխել կաղապարների մեջ:
2. Կաթին ավելացնել ձուն, շաքարավազը և վանիլինը, խառնել: Հարել պետք չէ: Խառնուրդն անցկացնել մաղով:
3. Ստացված խառնուրդը լցնել կարամելների վրա: Մեծ թասի մեջ ջուր լցնել, կաղապարները շարել թասի մեջ (ջուրը պետք է ծածկի կաղապարների կեսը): Ծածկել փայլաթիթեղով և թխել 1 ժամ, 160 աստիճան տաքացրած ջեռոցում: Դրանից հետո նախ սառեցնել սենյակային ջերմաստիճանում, հետո երկո ժամով դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը