Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը 11 տոկոսով աճել է

Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 11 տոկոսով աճել է Յամալ-Եվրոպա գազատարով գազի ուղղակի մղումը Գերմանիա դադարեցվելու եւ հոկտեմբերի 30-ին դարձափոխային մատակարարումներ սկսվելու ֆոնին, վկայում են ICE սակարանի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը սակարկությունների բացմանը 1000 խորանարդ մետրի դիմաց բարձրացել է մինչեւ գրեթե 861 դոլար: Գնի ընդհանուր աճը գերազանցել է 11 տոկոսը:

Յամալ-Եվրոպա խողովակաշարով գազի մղումը Եվրոպա դադարել է հոկտեմբերի 30-ի առավոտյան: Այսպես, գազի մղումը Երեւանի ժամանակով 10:00-ից մինչեւ 11:00-ն կտրուկ նվազել է, իսկ 11:00-ից մինչեւ 12:00-ն ընկած ժամանակահատվածում՝ բնավ դադարել: Դրանից հետո սկսվել է գազի դարձամղում հակառակ ուղղությամբ:

Ըստ որում, ինչպես հետեւում է Լեհաստանի Gaz-System գազատարների ցանցի գործարկուի տվյալներից, գազը շարունակում է ստացվել Յամալ-Եվրոպա խողովակաշարով Լեհաստանի տարածք արեւելքից, բայց հետագա մղումն արեւմուտք՝ Գերմանիա, այս պահին չի կատարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս